News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայստան» կուսակցության շարքերը քանակապես եւ որակապես շատանում են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Երբ մենք նոր էինք հիմնադրվում, ես մտածում էի՝ կգա այն օրը, որ այնքան շատ կլինի, որ ես սկսեմ չճանաչել կամ մի կերպ հիշեմ՝ երբ է այդ մարդն անդամագրվել, եւ արդեն հասնում ենք նման իրավիճակի։ Այսինքն՝ մեր շարքերն իրապես եւ որակապես են շատանում։ Այնպիսի մարդիկ են մեզ միանում, որ իրենք իրենց կյանքում եւ իրենց ոլորտներում հաջողության պատմություններ ունեն»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց հիմնադրման հենց սկզբից իրեն միշտ հարցրել են, թե ինչ միջոցներով է կուսակցությունը ֆինանսավորվում։
«Ինձ մոտ տպավորություն էր, որ միայն մեր փողն է կասկածի տակ, բոլորի փողերը լեգիտիմ են, բայց մենք որ ստեղծվել էինք, ասում էին՝ ձեր փողերը որտեղից։ Ես էլ ասում էի՝ էն մյուսների փողերի տեղերը գիտե՞ք, մերի տեղը կիմանաք, որովհետեւ մենք կլինենք թափանցիկ»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ իրենց դրամահավաք-երեկոները միշտ բաց են եղել եւ նշված, թե ինչի համար է անցկացվում։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, նախկին նախարար Մանե Թանդիլյանն էլ իր ելույթում նշեց, որ իրենք բազմաթիվ խնդիրներ էին տեսնում քաղաքական դաշտում, եւ իրենց կուսակցության հինադրումն ուղղված էր այդ խնդիրների լուծմանը։

«Մենք ասել էինք, որ ձեր ձայնը լսելի ենք դարձնելու ԱԺ-ում եւ բոլոր կառույցներում։ Ես իսկապես կարծում եմ, որ մենք լավագույնս կատարել ենք այդ խոստումը, եւ չի եղել մի բողոքող մարդ, որ մեզ հետ կապ հաստատի եւ այդ խնդիրները չբարձրաձայնվեն»,- ասաց Մանե Թանդիլյանը։ 

Նշենք, որ կուսակցությունը դրամահավաքն անցկացվում է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն անցկացնելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ