News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Apple-ի ղեկավար Թիմ Կուկը խոստովանել է, որ սկսել է հազվադեպ օգտվել իր սմարթֆոն iPhone-ից եւ նույնիսկ հրաժարվել է բջջային սարքի ավելորդ ծանուցումներից։ Այդ մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում՝ տեղեկացնում է ՏԱԱՍ-ը։

Կուկը պարզաբանել է, որ առաջ ավելի շատ էր iPhone-ի միջոցով այս կամ այն տեղեկատվությունը ստանում կամ դրանք ստուգում։ Այժմ նա կրճատել է բջջայինի վրա եկող ծանուցումները եւ սկսել է հազվադեպ ստուգել այն։ «Դեպքերը, երբ ես հանում եմ սարքը, պակասում են»,- ասել է նա։

Ավելի վաղ CBS հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ քաղաքացիներն օրական 52 անգամ ձեռքն են վերցնում իրենց բջջային սարքը՝ որեւէ տեղեկություն ստանալու կամ դրանք ստուգելու համար, ընդ որում՝ այդ սարքը հիմնականում սմարթֆոն է, ոչ թե «խելացի ժամացույց» կամ պլանշետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ