News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ ինքը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնը, եւ խոստացել է այդ պաշտոնում ապահովել Գազայի հատվածի կողմից անընդհատ ռմբակոծվող երկրի հարավի անվտանգությունը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Իր նշանակությամբ նախարարական երկրորդ պաշտոնից այս շաբաթ ազատվել էր ռուսախոս քաղաքական գործիչ Ավիգդոր Լիբերմանը, ով իր հրաժարականը բացատրել էր նրանով, որ համաձայն չէ պաղեստինյան խմբավորումների դեմ ռազմական գործողությունների դադարեցման եւ տնտեսական պատժամիջոցների մեղմացման հետ։

Լիբերմանի հրաժարականից եւ կոալիցիայից նրա «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության դուրս գալուց հետո Նեթանյահուն մնում է խորհրդարանական նվազագույն մեծամասնությամբ՝ 61-ը 120 մանդատից, ընդ որում՝ նրա հիմնական դաշնակիցները եւս արտահերթ ընտրությունների կողմնակից են։ Հիմնվելով անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակի վրա՝ վարչապետը նրանց կոչ է անում պատասխանատվություն դրսեւորել եւ թույլ տալ կառավարությանը մինչեւ տարվա վերջն աշխատել։

Նեթանյահուի կոալիցիոն գործընկերներից կրթության նախարար եւ «Հրեական տուն» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենետը եւս հավակնում էր պաշտպանության նախարարի պաշտոնին, սակայն մերժվեց։ Նեթանյահուն գլխավորում է մի շարք նախարարություններ, որոնց թվում՝ արտաքին գործերի եւ առողջապահության նախարարությունները։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ