News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Քծնում են և անհանգստություն ունեն Հանրապետական կուսակցության տարբեր կալիբրի քաղաքական գործիչները, որոնք ունեն կորցնելիք, որոնք տարիների ընթացքում դիզել են հարստություն պաշտոնական դիրքի չարաշահմամբ, կոռուպցիոն մեխանիզմներով, և այդ պատճառով ավելի ու բազմապատիկ անգամ խոցելի քաղաքական ուժ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդելյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հավակնությանը՝ լինելու միակ և անհրաժեշտ ընդդիմություն: Ավելին՝ Թանդիլյանը կարծում է, որ այդ չարաշահումների պատճառով «ամեն պահի յուրաքանչյուր ոք կարող է Հանրապետականին վերացնել քաղաքական դաշտից»: Նրան անհասկանալի են ընդդիմադրի հայտ ներկայացրած ՀՀԿ-ի թիրախները. «Ինչի՞ն են ընդդիմադիր, կոռուպցիայի դեմ պայքարի՞ն են ընդդիմադիր, թե՞ պաշտոնական դիրքի չարաշահմամբ հարստացածների դեմ պայքարին են ընդդիմադիր. նրանք պետք է հասկանան, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ ապականել է քաղաքական դաշտը, կարծում եմ՝ մեր ժողովրդի պատասխանը հանրապետական կեղծավոր ընդդիմադիրներին, պետք է լինի զրո ձայնը, և ես վստահ եմ, որ այդ ճանապարհով էլ գնալու է նրանց ընտրազանգվածը, եթե երբևէ եղել է այդպիսին»: Նրա խոսքով՝ ով Հանրապետականին խորհրդարան գալու շանս տա, չի հասկանում, որ Հայաստանը պետք է գնա զարգացման ճանապարհով, քանի որ «Հանրապետականը հետընթացն է, կոռուպցիան, քաղաքական դաշտի ապականումը»: Մանե Թանդիլյանը ազնիվ և արդար է համարում, որ քաղաքացիներն իրենց վստահության քվեն տան հեղափոխություն իրականացրած ուժին, միևնույն ժամանակ վստահ է, որ խորհրդարանում պետք է լինի արժեքային ընդդիմություն, որը պատրաստ է պաշտպանել հեղափոխության արժեքները: Դա, ըստ Թանդիլյանի, ինքն ու իր գործընկերները Ազգային Ժողովում արել են ամենօրյա ռեժիմով, և եթե գործի չդրվեն ֆինանսական ու վարչական լծակներ, իսկ ինքը հուսով է, որ իշխանությունը կկարողանա դրանք բացառել, ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանը» նրա համոզմամբ, լինելու է երկրոդ խոշորագույն քաղաքական ուժը:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ