News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ իր եւ Մանե Թանդիլյանի ռեյտինգներն այնքան մոտ են, որ որտեղ էլ առաջադրվեն, նույն քանակությամբ ձայներն են ստանալու:

«Տարբերություն չկա, թե որտեղ կառաջադրվենք ես կամ Մանե Թանդիլյանը, որովհետեւ մեր քաղաքական հեղինակությունն ու ռեյտինգն այսօր, մեր ունեցած տեղեկություններով, որեւէ տարբերություն չի դնում: Ես կարող էի Սյունիքի մարզում առաջադրվել եւ, մոտավորապես, նույն ձայները ստանալ: Ես չեմ առաջադրվել Լոռիում, որ էնտեղից ձայներ ստանամ, կուսակցության ղեկավարությունը առաջադրվել է հենց մայրաքաղաքում, եւ այդ ձեւով մյուսներին էլ այլ տեղերում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգով էլ կարելի է նորմալ ընտրություններ անցկացնել երկրում:

«Եթե փող չբաժանվի, ադմինիստրատիվ ռեսուրս չկիրառվի կոնկրետ անձի համար, ինչպես արվում էր Հանրապետական կուսակցության ժամանակ, ապա մեծ հաշվով այս ընտրակարգի պայմաններում նույնպես կարելի է նորմալ ընտրություններ անցկացնել: Քաղաքական կամքից է կախված. ընտրական համակարգն ուղղակի մեխանիզմ է: Եթե քաղաքական կամք կա արդար ընտրություններ կազմակերպելու, ապա այդ ընտրությունները կկազմակերպվեն»,-ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իրենք ԱԺ արտահերթ ընտրություններում երկրոդ տեղի համար են պայքարում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ