News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհեթեթ է համարել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության արձագանքի չափերը, հայտնում է Axios-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը մասնավոր զրույցում Լրագրողի սպանությունն «իսկապես վատ» բան է համարել, բայց միաժամանակ, հավելել է, որ մյուս երկրները, որոնց հետ ԱՄՆ-ն գործ է ունենում, «շատ վատ բաներ» են կատարում:

«Թրամփը մասնավոր զրույցում ասել է, թե անհեթեթ է համարում, որ մարդիկ ուռճացնում են մեկ սաուդցու սպանության նշանակությունը՝ հաշվի առնելով այնպիսի երկրների անգութ պրակտիկան, ինչպիսին Չինաստանն է», հայտնում է Axios-ը:

Հիշեցնենք, որ Washington Post-ի մեկնաբան եւ 2017 թվականից ԱՄՆ-ում բնակվող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են այդ նպատակով Ստամբուլ ժամանած հատուկ ծառայության աշխատակիցները։ Էր Ռիադը Խաշոգջիի անհետանալուց հետո միայն 2 շաբաթ անց է ընդունել, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Հոկտեմբերի 25-ին երկրի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ Խաշոգջին մահացել է, իսկ նրա մահվանն է հանգեցրել հյուպատոսության աշխատակիցների հետ վեճը: Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ Խաշոգջիի սպանությունը կանխամտածված էր, լրագրողի մարմինը մասնատել են եւ ոչնչացրել նրան հյուպատոսարանում խեղդելուց հետո:

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազության տարածած հայտարարության համաձայն՝ Խաշոգջիի սպանության գործով 21 մարդ է կալանավորվել: Սպանությանն անմիջական մասնակցություն ունացած 5-ի համար դատախազությունը մահապատիժ է պահանջել, մնացյալին պատիժներ են սպասում ըստ շարիաթի օրենքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ