News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 00:54-ի «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայում` «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ 49-ամյա Արմեն Պ.), «Volkswagen Passat» (վարորդը` 28-ամյա Արթուր Ս.), «Mercedes E» (վարորդը՝ 42-ամյա Թադեւոս Հ.) եւ ճամփեզրին կայանած «Ford Transit» մակնիշերի (վարորդը՝ 45-ամյա Արմեն Խ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Պ.-ն եւ ուղեւոր 19-ամյա Կ. Պ.-ն հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, մյուս ուղեւորները` 19-ամյա Կ. Պ.-ն եւ 1 տարեկան Գ. Պ.-ն  հոսպիտալացվել են «Սրբ.Աստվածամայր ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

«Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ն եւ ուղեւոր 35-ամյա Ս. Ղ.-ն հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ս. Ղ.-ինը` միջին ծանրության:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ հոսնաքազրկել ավտոմեքենաները:

Ժամը 01:02-ից մինչեւ 01:53-ը փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն` մինչ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը եւ իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ