News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելգիայի Զինված ուժերում նախատեսում են 2019-ի տարեվերջին-2020-ի սկզբին կանանց հատուկ նշանակության ստորաբաժանում ստեղծել, հայտնում է Sputnik International-ը:

«Զինված ուժերում նախատեսում են կանանց հատուկ նշանակության ստորաբաժանում ստեղծել, որը պետք է հայտնվի 2019 թվականի վերջին կամ 2020 թվականի սկզբին»,- նշված է Թագավորության Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ներկայումս բելգիական բանակի անձնակազմում 27 հազար մարդ կա, որից կանայք կազմում են 7,8 տոկոսը: Սպայական կազմում կանանց բաժինն ավելի մեծ է՝ գրեթե 14 տոկոս, իսկ գեներալ-մայոր Լութգարթ Կլաեսն անցյալ տարվանից ղեկավարում է Թագավորության ռազմական ակադեմիան: 
Ռազմական մասնագետները վստահ են, որ գեղեցիկ սեռը  լիովին ունակ է այդ աշխատանքը կատարել:

Աղբյուրները հայտնում են, որ Բելգիայում կանայք առաջին անգամ սկսել են բանակում ծառայել 1975 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ