News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում հնագետները հայտնաբերել են ժայռապատկերներով երկու քարանձավներ, հաղորդում է Live Science-ը:

Քարանձավները տեղակայված են Սոնա եւ Լուարա շրջաններում: (Բուրգունդիա, Ֆրանսիա): Հետազոտողների համար  հեշտ չէր հայտնմաբերել 12,000 տարի առաջ արված նկարները, քանի որ քարանձավների պատերը ծածկված էին  ավելի ուշ շրջանի՝ 16-19-րդ դարերի պատկերներով:

«Նկարներով քարանձավներ շատ տեղերում են հանդիպում: Սակայն ձիու եւ եղջերուի նկարները, որոնք մենք հայտնաբերեցինք Ֆրանսիայում, պալեոլիթի շրջանի ժայռային գեղանկարչության առաջին օրինակներն են», -ասել է հնագիտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Հարալդ Ֆլոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ