News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արգենտինայի ՌԾՈՒ-ի մեկ տարի առաջ խորտակված San Juan սուզանավի բարձրացման համար 4 մլրդ դոլար ծախսելը անխոհեմ որոշում կլիներ: Նման կարծիք է հայտնել երկրի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը, հաղորդում է America TV-ին:

«Եթե դա իսկապես 4 մլրդ դոլար արժենա, դա անխոհեմություն կլինի: Սա իմ անձնական կարծիքն է, բայց 4 մլրդ դոլար ծախսել այն դեպքում, երբ Արգենտինայում աղքատության աստիճանը 30 տոկոս է, խոհեմ չէ», - հեռուստաալիքի եթերում ասել է նա:

Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ հիմնական խնդիրը գործողության հնարավոր արժեքը չէ, այլ տեխնոլոգիաների բացակայությունը, որոնք թույլ կտային սուզանավը բարձրացնել 907 մ խորությունից:

«Այժմ մեր առաջնային խնդիրն է հասկանալ, թե ինչ է պատահահել», - ասել է Ագուադը:

Ավելի վաղ Clarin թերթը, վկայակոչլեվ փորձագետներին գրել էր, որ նման խորությունից սուզանավի բարձրացումը կարող է 3.5 մլրդ դոլար արժենալ:

San Juan դիզելային սուզանավի հետ կապը, որում անձնակազմի 44 անդամ կար, 2017-ի նոյեմբերի 15-ից կորել էր: Նոյեմբերի 30-ին Արգենտինայի ՌԾՈՒ-ն հայտարարել էր, որ դադարեցնում է անձնակազմի փրկարարաորոնողական աշխատանքները, սակայն սուզանավի որոնման աշխատանքները շարունակվում էին:

Նոյեմբերի 17-ի գիշերը ՌԾՈՒ-ն հայտնել էր Ocean Infinity մասնավոր ամերիկյան ընկերությկան կողմից, որին վարձել էր Արգենտինայհի կառավարությունը, սուզանավի հայտնաբերման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ