News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի վերաբերյալ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ փոխհրաձգությանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«ՀԱՊԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի վերաբերյալ փակ խոսակցությունը դուրս հանելն ու այն ՀԱՊԿ-ին չանդամակցող պետության՝ Ադրբեջանի դեսպանին ներկայացնելը, բնականաբար չէր կարող Հայաստանի կողմից լռության մատնվել։ Իսկ թե ինչքան փակ էր այդ նիստը, կարելի է կռահել․ անգամ Նիկոլը ստիպված էր շարժվել պրոտոկոլի թելադրանքով ու իր վարչապետ դառնալուց հետո առաջին անգամ լայվ չմտնել ու չզեկուցել ժողովրդին նիստի մանրամասները։

Դե պատկերացրեք. եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաեւ Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին։ Սա հասկանալու համար նախկին իշխանություն լինելը, դրան հարելը կամ համակրելը լրիվ բավարար է, բայց մարդիկ համառորեն դա չեն ուզում։

Լավ ի՞նչ եք ուզում, տղերք, երկրի վարկանիշը մոռացաք, դրսում միասնական ներկայանալը մոռացաք, ինչի՞ եք ուրախանում ու չարախնդում։ Հեռատեսությունն ու հայրենասիրությունն ուր թողեցիք, թե՞ անկեղծորեն հավատում եք հայտնի անեկդոտին, որ մեկը լսում է, թե աշխարհի վերջն է` տները ծախում Ռուսաստան է գնում։ Երկիրը ընդհանուր է, անգամ եթե համարում եք, որ մարդը սայթաքել է, դրանից հրավառություն սարքելը մեղմ ասած դավաճանություն է, շատ մեղմ ասած»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ