News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 16-ին Վանաձորում տեղի ունեցավ IDBank-ի նոր մասնաճյուղի հանդիսավոր բացումը։ Նոր, հարմարավետ պայմաններ, սպասարկման նորաոճ սրահ՝ տեխնոլոգիական եւ դիզայներական արդիական լուծումներով․ այսուհետ IDBank-ի վանաձորցի հաճախորդները հնարավորություն կունենան գործարքներ կատարել, օգտվել բանկային ծառայություններից բոլորովին այլ՝ չպարտադրող  միջավայրում։ Մասնաճյուղում կգործի նաեւ IDBanking 24/7 սպասարկման գոտի, որով բացի կանխիկի մուտքագրման/ելքագրման գործարքներից կարելի է մարել վարկեր, տարբեր հաշիվներ համալրել, կատարել կոմունալ վճարումներ եւ օգտվել 200+ այլ ծառայություններից շուրջօրյա՝ 24/7 գրաֆիկով (ֆոտոռեպորտաժ

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Կենտրոնական Բանկի ներկայացուցիչները, Բանկի վարչության անդամները, գործարարներ եւ հաճախորդներ։

IDBank-ի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանի խոսքով IDBank-ը որդեգրել է նոր ձեւաչափով հաճախորդներին նորաոճ, հարմարավետ պայմաններում սպասարկում ապահովելու քաղաքականություն։ «Դա ներառում է եւ՛ բանկային հեռահար գործիքակազմը, եւ՛ մասնաճյուղային նոր ոճի ցանցի ներդրումը։ Վերաբացելով Վանաձորի մասնաճյուղը՝ մենք նպատակ ունենք  հաճախորդներին առաջարկել առավել հարմարավետ, բարձրակարգ, հաճելի սպասարկում։ Ուրախ ենք նշել, որ նորաոճ պիլոտային մասնաճյուղերից առաջինը բացվել է հենց Վանաձորում․ այն կգործի նախկինի փոխարեն։ Վստահ ենք՝ մեր հին ու նոր հաճախորդները կգնահատեն այս փոփոխությունը եւ կսիրեն IDBank-ի նոր մասնաճյուղը»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։

IDBank-ը Վանաձորի մասնաճյուղի վերաբացման առիթով այսօրվանից հայտարարում է ակցիա եւ խաղարկություն։ Մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանի խոսքով խաղարկությանը կարող են մասնակցել այն քարտապանները, ովքեր իրենց՝ «Վանաձոր» մասնաճյուղի կողմից տրամադրված քարտերով 2018 թվականի նոյեմբերի 19-ից մինչեւ 2019 թվականի մարտի 30-ը ներառյալ  առնվազն 2 անգամ կստանան արագ դրամական փոխանցումներ, ընդ որում նրանց համար կսահմանվի արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք: «Խաղարկության հաղթող են ճանաչվելու 5 քարտապաններ․ 1-ին տեղում կլինի առավելագույն հանրագումարային փոխանցում ստացած քարտապանը, ում կտրամադրվի 300,000 ՀՀ դրամ նվեր քարտ, 2-րդ մրացանակը՝ 200․000 դրամի չափով նվեր քարտ, եւս 3 քարտապան կընտրվեն պատահականության սկզբունքով եւ կպարգեւատրվեն 100,000-ական դրամ նվեր քարտերով՝ տեխնիկայի առաջատար խանութներից մեկում գնումներ կատարելու համար»։

Ներկայում IDBank-ն ունի 13 մասնաճյուղ, որոնք գործում են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Աբովյանում եւ Գավառում:

IDBank-ի ռազմավարական հիմնական նպատակներից մեկը նոր տեխնոլոգիաների եւ նորարարական պրոդուկտների ներդրումն է, որոնք  թույլ կտան հաճախորդներին արագ եւ հարմարավետ  պայմաններում օգտվել բանկային ծառայություններից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ