News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը


Հեղափոխությունը կազմակերպող քաղաքական թիմը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Մարտունիում դիմելով քաղաքի կենտրոնում հավաքված քաղաքացիներն հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որպես օրինակ բերելով այն, որ ժողովրդի աջակցությամբ իրականություն է դարձել ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը:

«Մենք ասում էինք՝ ձեր կամքը արտահայտեք փողոցներում եւ հրապարակներում, եւ մենք այդ կամքը կդարձնենք իրականություն: Եվ մենք դա արցեինք: Հաջորդը՝ ասացինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ: Այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում ընթանում է հնարավոր ամենամեծ ծավալով եւ թափով: Մենք ասում էինք, որ կհասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք հոկտեմբերի 2-ին, 40-50 հազար մարդու ժողովրդի օգնությամբ հասանք դրան: Հետեւաբար, բոլոր խոստումները, որ տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլորը կատարված են»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով ԱԺ ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիմա Հայաստանի ճակատագիրը ժողովրդի ձեռքում է. «Մենք բոլոր քաղաքական ուժերի պես կգանք եւ ձեզնից կխնդրենք մանդատ: մեզ պետք է ձեր քվեն երկրում տնտեսական հեղափոխություն անելու համար, բայց որոշողը դուք եք: Դուք պետք է որոշեք, թե առաջիկա 5 տարիներին ով լինի վարչապետ: Հույս ունեմ, որ ընտրական «ասողների» ինստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի: ՀՀ քաղաքացուն որեւէ մեկը չի կարող ասել, թե նա ում ընտրի, որովհետեւ ՀՀ-ում ասողը քաղաքացին է: Սրանից հետո ասողը դուք եք»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news