News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պահանջում ենք՝ ավելի շուտ-շուտ գալ մարզեր, ուշադրություն դարձնել մարզերին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Մարտունիում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշեց մարտունեցիներից մեկը:

Նա ասաց, որ մինչեւ հիմա երկրի ղեկավարներն անուշադրության են մատնել մարզերը, ասել են. «Ձուկ ծախեք, կարտոշկա ցանեք, մենք երկիրը կղեկավարենք, բայց հիմա այդպես չի լինելու: Առաջարկում եմ ինձ որպես դուխով քաղաքացու, հրավիրեք կառավարության շենք թեյ խմելու: Դա համարեք որպես նախընտրական խոստում»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այստեղ հավաքված բոլորն էլ ցանկանում են գալ թեյ խմելու, բայց կարեւորը դա չէ, այլ բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծումը, որ քաղաքացիներն զգան, որ իրենք են երկրի տերը, որ կառավարությունը ընդամենը իրենց իղձերը իրականացնողն է:

Փաշինյանը խոսեց նաեւ քաղաքացիների պարտականություններից՝ նշելով. «ՀԴՄ խփելը դառնալու է անհանդուրժելի հանցագործություն: Եթե որեւէ մեկը ՀԴՄ չի խփում, դրանով էդքան մասով պակաս գումար է  վճարում փողոցի այս փոսը ծածկելու համար, դպրոցները նորոգելու, թոշակները բարձրացնելու համար: Մենք ուզում ենք մարդկանց քաջալերենք հարստանալ ու հարստացնել պետությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ