News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե ՀՀԿ-ին հաջողվի իրականացնել «միակ ընդդիմադիր» քաղաքական տեխնոլոգիան, ապա նա շանսեր կունենա հաղթահարել անցողիկ ժամը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր նույն տեխնոլոգիան օգտագործում: Նա հայտարարում էր, որ միակ ընդդիմադիրն ինքն է՝ այդպիսով փորձելով կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը եւ դրա համար նրան քարկոծում էին: Հիմա նույն բանը հանրապետականն է անում եւ եթե իրեն հաջողվի ճիշտ օգտագործել դա, նա կհաղթահարի անցողիկ շեմը»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով, ավելի է բարդանում իրավիճակը «Մենք» դաշինքի եւ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պարագայում, քանի որ նրանք հիմնականում նույն ընտրազանգվածի վրա են աշխատում: «Հնարավոր է, որ երկուսն էլ չհայտնվեն խորհրդարանում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, Վիգեն Հակոբյանն ասաց, որ այդ կուսակցության համար բարդ իրավիճակ է ստեղծվել, սակայն կուսակցությունն ամեն դեպքում թարմացված ցուցակով է ներկայացրել, որ այնքան էլ բնորոշ չէ իրենց:

«Դաշնակցությունը միշտ նոր հոսանքներ, նոր մոտեցումներ է բերում, այնուամենայնիվ, այդ փոփոխությունները այնքան սպառիչ չեն, որ նոր դեմքով հանդես գան»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ