News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշորր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Գուրգեն Զ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 MD 171 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճաապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ 27-ամյա Դավիթ Կ.-ն, 15-ամյա Ռոբերտ Տ.-ն, 16-ամյա Մելսիկ Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, իսկ 23-ամյա Արսեն Կարապետյանը տեղում մահացել է։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Ճամբարակի ռազմական ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գուրգեն Զ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ