News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացասաբար արձագանքեց Մինսկի հայտարարություններին:

«Միջազգային հարթակներում նման հռետորաբանությունն անընդունելի է: Հատկապես դաշնակցի եւ ընկերոջ նկատմամբ, հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ն մեկ ընտանիք է», - հիշեցրեց Բաղդասարյանը:

Միեւնույն ժամանակ նա խոստովանեց, որ սկզբում բացթողումներ կային նաեւ հայկական կողմից: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել ամբողջ կազմակերպության կողմից, եւ երբ գործը հասավ կալանքին, հարկավոր էր տեղեկացնել գործընկեր երկրների առաջնորդներին, թե ինչ է տեղի ունեցել: Ամեն դեպքում, ՀՀԿ-ի ներկայացուցիչը կարծում է, որ իրավիճակը Հայաստանին ձեռնտու չէ, այն հղի է դժվարություններով եւ հարկավոր է վերջ դնել նման հռետորությանը:

Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի եւ Ադրբեջանի դեսպանի՝ ՀԱՊԿ-ի թեմայով զրույցին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ տեսակետները կարող են տարբեր լինել, սակայն պետք է արձանագրել, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ որեւէ կապ չունի:

Հարցին՝ արդյոք նախկինում Բելառուսի կողմից բացասական վերաբերմունքի  զգացողություններ եղել են, Բաղդասարայնը նշեց, որ եթե անգամ եղել են, հրապարակավ չի հնչել:

Այս թեմայով Վլադիմիր Պուտինի լռության եւ հետագա իրադարձությունների մասին հարցին պատասխանելով, Բաղդասարյանը ենթադրեց, որ դեկտեմբերի 6-ին սպասվող հանդիպումը դժվար թե բարեկամական հավաքույթ լինի:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ոչինչ չի նշվում, որ ՀԱՊԿ-ն է, որ բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում, որ...
Այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել. ԱԺ նախագահ
ՌԴ-ին դիմեցինք, ՀԱՊԿ-ին դիմեցինք,  մի հատ գնացինք, խնդրեցինք, խնդրվեցինք, աղաչեցինք, ասեցինք ամեն ինչի…
Այո, ես հայտարարում եմ, որ Ռուսաստանը՝ մեր դաշնակիցը, ամենանեղ պահին մեզ թողել է եւ դա փաստ է. Ալեն Սիմոնյան
Մեզ թողեց մենակ, ու առնվազն թողեց մենակ, եթե ոչ իր իմացությամբ տեղի ունեցավ…
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ…
Ամենաշատ