News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մենք խոշորացված համայնքները կթողնենք տեսնենք, թե ինչ արդյունքներ է լինում, բայց այս փուլում խոշորացում կանենք միայն այն համայնքներում, որոնց բնակիչները դա ուզում են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Եթե կան համայնքներ, որոնք ուզում են խոշորացում, թող պաշտոնապես դիմեն կառավարություն եւ մենք կընդառաջենք»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ գազալցակայանների խնդրին, նաեւ նրան, որ օրինակ Սեւան քաղաքում գազը վաճառվում է 1 խմ-ն 190 դրամով, իսկ Մարտունիում՝ 200-210 դրամով:

Նա նշեց, որ Հայաստանում կա մոտ 380-390 գազալցակայան, որոնց մոտ 30 տոկոսը պատկանում է ոչ անհայտ անձանց. «Դուք գիտեք, որ գազալցակայաններում կան կորուստներ, կա նաեւ օգտագործվող գազի չափաքանակ: Հեղափոխությունից հետո մի շարք հայտնի անձանց պատկանող գազալցակայաններում գազի սպառման ծավալները կրկնապատկվել են: Սա հիմք է տալիս կասկածներ ունենալ, որ այդտեղ ժամանակին շատ խոշոր ստվեր է եղել: Հիմա ՊԵԿ-ը զբաղվում է դրանով: Այս համատեքստում կպարզվի նաեւ գազի գնագոյացման խնդիրը»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ