News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Նախընտրական քարոզչությունը կփոխի քաղաքական ուժերի շանսերի հարաբերակցությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական փորձագետ Վիգեն Խաչատրյանը:

«Իմ կարծիքով քարոզչությունը ինչ-որ բաներ կփոխի, քանի որ կա շատ մեծ ընտրազանգված, որը կողմնորշված չէ եւ հիմա իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն, թե ում պետք է ընտրեն: Երկրորդը այն է, որ այս ընտրությունները համաշխարհային չեն լինելու, իրականում հաջորդ ընտրություններին մենք կունենանք նորմալ ընտրություններ եւ կձեւավորվի ներկայացուցչական ԱԺ»,-ասաց նա:

Փորձագետի խոսքով, անընդունելի է քաղաքական ուժերի բարեգործություն իրականացնելը, կամ հեռուստաընկերություն ունենալը. «Պետք է նաեւ բացառել բիզնեսի եւ իշխանության սերտաճումը եւ կարծես թե նոր իշխանությունը չի ցանկանում սրա դեմն առնել, երեւի ժամանակը չի հերիքում, չնայած որ այս մասին հայտարարել է»,-ասաց Խաչատրյանը:

Փորձագետի կարծիքով, կարեւոր է քաղաքական դաշտում ընդդիմության ձեւավորումը, որին հասարակությունը կցանկանար իշխանություն տեսնել, նման ընդդիմություն առայժմ չկա: Նա նշեց, որ միանշանակ չէ, որ ՔՊ-ն 70-80 տոկոս ձայն է հավաքելու, նա իրականում խնդիրներ է ունենալու: «ՔՊ-ն լուրջ պրոբլեմ է ունենալու եւ իր պրոբլեմներն արդեն սկսել են կուսակցության ներսից,  ցուցակի հետ կապված դժգոհողներ, հետո խորհրդարանում են դժգոհելու եւ սա նորմալ է»,- ասաց նա: Քաղտեխնոլոգը նշեց որ «Նիկոլ վարչապետ» կարգախոսն ամենաանխոհեմ կարգախոսն է լինելու եւ խոսում է քաղաքական ուժի անկարողության մասին. «Մենք վարչապետ չենք ընտրում, մենք պառլամենտ ենք ընտրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ