News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ իրենք չեն ասում, թե ինչու է մասնավոր հատվածում միայն 350 հազար մարդ աշխատում, որովհետեւ գիտեն, որ նախկինում հնարավորություններ չեն եղել, մոնոպոլիաներ են եղել։ Այս մասին նա ասաց այսօր՝ նոյեմբերի 19-ին, Գավառում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք չենք ասում՝ ինչի՞ բա էն մյուսները չեն աշխատում, որովհետեւ գիտենք, որ հնարավորություններ չեն եղել, մոնոպոլիաներ են եղել»,–նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ իր արած հայտարարությանը, թե 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու, իսկ շատ մարդիկ իրենց կովը ծախում են, հեռուստացույցը ծառում են, որ նպաստ ստանան:

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է, որ աշխատող մարդկանց թիվն ավելանա. «Մեր երկրում ստացվում է, որ 350 հազար մարդ աշխատում է եւ այս 350 հազար մարդու վճարած հարկերից մենք հոգում ենք անվտանգության խնդիրը, մեր բանակի խնդիրները, մեր ճանապարհների խնդիրները, մեր ենթակառուցվածների խնդիրները, բյուջետային հիմնարկների աշխատողների խնդիրները։ Մեր քաղաքականության ամբողջ իմաստն այն է, որ մենք քաջալերենք ոչ թե 350 հազար մարդ այսպիսի առաջնային հարկ վճարող լինի, այլ 750 հազար, մեկ միլիոն։

«Մենք չենք ասում՝ ինչի՞ բա էն մյուսները չեն աշխատում: Էլի ես ասում եմ, որ նախորդ կառավարությունը վարել է աղքատությունը խրախուսելու քաղաքականություն, որովհետեւ այդ միջավայրում ավելի հեշտ է եղել մարդկանց սպառնալ, թե գործից կհանեն, ընտրակաշառք բաժանել։ Մենք ուզում ենք այս իրավիճակը փոխել, ուզում ենք հնարավորություն ստեղծել, որ մարդիկ կարողանան վաստակել»,-ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ իր համար, օրինակ զարմանալի է, թե ինչու է մարդը 15-20 տարի 80 հազար դրամ աշխատավարձով աշխատում։ «Նա, ում տեղը չի այդ 80 հազարանոց աշխատավարձը, նա գնա ավելի պատշաճ աշխատանքով զբաղվի, իսկ ում գործն է՝ կարողանանք այդ 80 հազարը 160 հազար դարձնենք։ Սա շատ բարդ պրոցես է, որ արագ չի լինելու»։

Նշենք, սակայն, որ Փաշինյանը ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել էր, թե մարդիկ չեն ցանկանում աշխատել, որ աղքատության նպաստ ստանան: Մասնավորապես, Աստանայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր հետեւյալը. «Գյուղերում իմ հանդիպումների ժամանակ մարդիկ իներցիայով ասում են՝ «Աշխատանք լինի, աշխատենք»։ Հետո մի քիչ հարցուփորձ ենք անում, տեսնում ենք, որ նույն գյուղում, որտեղ մեզանից աշխատանք են պահանջում, թափուր աշխատատեղ կա, ու սեփականատերն ասում է, երկու տարի չի կարողանում երկու հոգու ընդունել աշխատանքի, որովհետեւ մարդիկ չեն գալիս աշխատելու, որովհետեւ աղքատության նպաստ են ստանում, էդ աղքատության նպաստն էլ ինչքան է, 25 հազար դրամ է։ Բանը հասել է նրան, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, 350 հազար մարդ ճռռում է, 800 հազար մարդ ուզում է, որ նրանք ավելի շատ ճռռան, մեր խնդիրն այն չէ, որ էս 350 հազար մարդուն բռնենք, այնքան քամենք, որ ասեն՝ չենք ուզում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ