News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մոտ օրերս դուք ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը կիմանաք. մեր մարտավարությունը կառուցողական է, մենք որեւէ լավ բան չենք քննադատելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Դրականը պետք է բոլորը նկատենք, բայց այն սխալները, բացթողումները, որ մենք թույլ էինք տվել ժամանակին, մենք թույլ չենք տալիս այս կառավարությունն անի, այս իշխանությունն անի եւ դրանք պետք է բարձրաձայնվեն։ Ցավոք սրտի, կրկնվում են այդ ամեն ինչը»,-ասաց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ն հանրահավաքներ կազմակերպելո՞ւ է. Բաղդասարյանը պատասխանեց. «Ժամանակն այնքան կարճ է, որ ինձ թվում է, որ այդ մարտավարությամբ չէ, որ պետք է գնանք ընտրությունների։ Եթե դա կլիներ մայիս–հունիս ամիսներին, բնականաբար կգնայինք հանրահավաքների ճանապարհով։ Ընդամենը 12, 11 օր եւ մենք ավելի շատ պետք է օգտագործենք մամուլը, հեռուստատեսությունը։ Ավելի շատ հրապարակային ելույթներով պետք է կարողանանք մամուլի միջոցով մեր ասելիքը ասենք»:

Դիտարկմանը, որ մասնավորապես, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները նշել են, որ ՀՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն, քանի որ երբ կոռուպցիայից խոսեն, նրանց կհիշեցնեն իրենց ժամանակվա կոռուպցիան, երբ արտագաղթից խոսեն, կհիշեցնեն իրենց իշխանության ժամանակ եղած արտագաղթը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե խոսում էին արտագաղթից, ուր է հիմա ներգաղթը, եթե խոսում էին կոռուպցիայից, անարդարությունից, եթե հիմա վերացրել են, ուր է հիմա դրանց շարժը, եթե խոսում էին մենաշնորհներից, մենաշնորհների 5 տոկոսն ամրագրված է այս ներկայացված փաստաթղթով, ինչը եղել է նաեւ մեր ժամանակ։ Եղել են նման իրավիճակներ, բացթողումներ, դրա մասին չենք ժխտում, բայց նորը եկել է, պետք է այդ քայլերը դադարեն»:

Ինչ վերաբերում է իրենց ժամանակ եղած ընդդիմությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Ձեր ասած քաղաքական ուժերը ոչ այն ժամանակ կարողացան նորմալ ընդդիմության մեջ տեղավորվեն, ոչ էլ հիմա են տեղավորվում։ Ոչ իշխանության մեջ էին, ոչ ընդդիմության։ Պարզապես լուսանցքում էին։ Մի հատ հիշում եք, թե անընդհատ այդ խոսակցությունները կային։ Ռեալ ընդդիմություն կարողացա՞ն լինել: Դե որ ռեալ ընդդիմություն էին, թող իրար հետ ճանապարհ գնային։ Ինչի՞ էին տատանվում: Ասում էին կարող է հանրապետականը մի բան անի, սրանք չկարողանան գան։ Կարող է իրենք լավն են, մեզ հետ էին բանակցում, հետո նրանց հետ էին բանակցում։ Նման ընդդիմություն չի լինում։ Ինչ ընդդիմության մասին է խոսքը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ