News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հափշտակության դեպքը: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:

2018թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:15-ին, Կապանի բնակչուհուց Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանից գողություն է կատարվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ:

Նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, հարմարեցված առարկայի գործադրմամբ դռան փականը բացելու եղանակով, ապօրինի մուտք են գործել բնակարան և գաղտնի հափշտակել զգալի չափերի հասնող գումար:

Նույն օրը Քննչական կոմիտեի Սյունիք մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում բնակարանից կատարված գողությունը բացահայտվել է, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կապան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1996 և 1982թթ., անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվել վերջիններիս բնակարաններում, որի ժամանակ հայտնաբերվել են մուտքի դռների փականներ բացելու համար նախատեսված հատուկ հարմարեցված գործիքներ: Բացի այդ, բնակարաններից մեկում հայտնաբերվել է նաև կանաչանման, հատուկ բույրով զանգված: Կատարված դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ այն հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին և 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները, դրանց կատարմանը այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ