News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Խայկո Մաասը հայտարարել է, որ Բեռլինն արգելել է 18 սաուդցիների մուտքը Շենգենյան գոտի, քանի որ նրանց կասկածում են լրագրող Խաշոգջիի սպանության մեջ՝ տեղեկացնում է AP-ն։

Նախարարը Բրյուսելում լրագրողներին հայտարարել է, որ Գերմանիան որոշումն ընդունել է Շենգենյան գոտու մեջ մտնող Ֆրանսիայի եւ դրա անդամ չհանդիսացող Բրիտանիայի հետ սերտ համագործակցությամբ։

«Այս գործում բուն հանցանքի եւ դրա հետեւում կանգնածների վերաբերյալ դեռեւս հարցերն ավելի շատ են, քան պատասխանները»,- նշել է Մաասը։

Բեռլինում հայտարարել են, որ իրենք չեն կարող հրապարակել այդ մարդկանց անունները, քանի որ տեղեկատվությունը գաղտնի է։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ լրագրողի սպանության գործով ձերբակալվել է 21 մարդ, որոնցից 5-ի համար մահապատիժ կպահանջվի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ