News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 17
Տեսնել լրահոսը


Եթե դուք ուշադիր հետեւել եք, մենք որեւէ հայհոյանքի տոնով, որեւէ նման հռետորաբանություն մենք չունենք. ընդհակառակը բոլոր քննադատությունները մենք տեղափոխում ենք քաղաքական դաշտ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով տեսակետին, թե ՀՀԿ-ն նախկին ընդդիմության սխալներն է անում՝ վիրավորանքներով ու անգամ հայհոյանքներով քննադատելով գործող իշխանություններին:

Նա անդրադարձավ ՀՅԴ-ի քայլին, որը իշխանափոխությունից անմիջապես հետո մաս կազմեցին կառավարությանը. «Մենք մեծ հարգանք ունենալով Դաշնակցության նկատմամբ, եթե դուք հիշում եք, կոալիցիոն մեր գործընկերները հենց առաջին օրը իշխանափոխության ժամանակ առանց լուրջ հետեւություն անելու, նրանք ջատագովներն էին իշխանափոխության, մաս կազմեցին կառավարությանը։ Հետո չգիտեմ ինչ–ինչ պատճառով ճանապարհի կեսից որոշեցին, որ պետք է ընդդիմություն դառնան։  Չգիտեմ ճանապարհի մյուս կեսին ինչ կորոշեն իրենք, բայց նման ձեւով ընդդիմություններ չեն ձեւավորվում։ 6 ամսվա ընթացքում 2–3 անգամ մտքափոխվեն, որ իշխանություն են, հետո պետք է դառնան ընդդիմություն»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ նկատելով, որ դա միայն Դաշնակցությանը չի վերաբերվում:

«Երեք փողոցներում՝ Աբովյան, Ամիրյան, Նալբանդյան, մտքափող կանգնած էին՝փողոցի ծայրերում, ասում էին՝ իջնելն է ճիշտ, թե բարձրանալը, միանան թե չմիանան։ Հենց որ ակտիվանում էր իշխանությունը, կամաց իջնում էր, հենց նախկին իշխանությունների կողմից կոշտ հայտարարություն էր լինում, հետ էին գնում։ Իսկ ամսի 23–ին, Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո պարզապես տեղ չէին տալիս, թե ով պետք է առաջին շարքում լինի։ Այդպե՞ս էին իշխանություն ու ընդդմիություն ձեւավորում:  Ես չեմ հասկանում։ Մենք նման վարվելակերպ չենք ունեցել։ Մենք ընդունում ենք, որ եթե չլինեին սխալներ, բացթողումներ, այս ամեն ինչը տեղի չէր ունենա։ Բայց դա չի նշանակում, որ մեկ գիշերվա մեջ մենք պետք է գնայինք բեմի վրա կանգնեինք, ասեինք, թե մենք ձեզ հետ ենք։  Հետո էլ տեսնեինք, որ տեղ չունեինք այնտեղ, ասեինք՝ չէ, մենք ձեզ հետ չենք։

Շատ վտանգավոր է նման քաղաքական դաշտ ձեւավորելը։ Այդ պատճառով է, որ մենք ասում ենք՝ չի կարելի շուտափույթ ընտրություններ կազմակերպել, այս էյֆորիայի շրջանում չի կարելի։ Պետք է հնարավորություն ստեղծվեր այս կառավարությունը աշխատեր, ներկայիս կառավարությունը իշխանափոխությունից հետո բավականին լուրջ խոստումներ էր տվել։ Պետք է թողեինք մեկ տարի գոնե աշխատեին՝ տեսնեինք կարողանում էին կատարել, հանրությունը գնահատական տար, քաղաքական դաշտը ճիշտ գնահատական տար։ Հիմա ինչ գնահատական պետք է տալ։ Հիմա էլ ասում են, թե պառլամենտը մերը չէ, դրա համար մենք մեր խոստումները չենք կատարում։ Հեսա պառլամենտն էլ իրենցը կդառնա, համբերեք»,-հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մի քանի ժամց խմելու շորերը հագնելու ենք». Ուրցաձորի նախկին համայնքապետն իր շանսերը գերազանց է գնահատում
Ժողովուրդը հանգիստ գալիս է, իր ընտրությունը կատարում է...
Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ. պարզաբանում
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել...
Ես բացատրել եմ, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չունենք. Դա զարմացրեց շատերին. Փաշինյան
Քանի որ այդ մարդիկ դեռ տեղում են եւ չպետք է նաեւ հեռանան: Բայց ի՞նչ ասել է օլիգարխ...
Ոչ թե մարդը պետք է ծառայի հեղափոխությանը, այլ հեղափոխությունը՝ մարդուն. Արման Բաբաջանյան
Իշխանությունը պետք է օր առաջ վերադառնա մարդակենտրոնության փիլիսփայությանը, դադարի մարդուն դիտարկել որպես միջոց, մարդը, քաղաքացին պետք է դառնա նպատակ, բոլոր նպատակներից ամենակարեւոր նպատակը…
Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ. Նիկոլ Փաշինյան
Մեր շարժման ամենասկզբից դրա ամենակարեւոր խորհրդանիշը մեր վեր պարզած ձեռքերն էին. դա բնութագրում էր մեր նպատակները...
«Կոռուպցիային պարգեւավճար են ասում»․ «Տրիբունա» հասարակական խումբը ստորագրահավաք է սկսել
Իրինա Հարությունյանը նշեց,որ մարզերում էլ են ստորագրագավաք սկսել․․․
Ամենաշատ