News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Հերիք չի, որ պետությունը չի կարողացել իր քաղաքացուն ապահովել արժանապատիվ աշխատանքով, մի հատ էլ իր երկրում հարկվի՞: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի առաջ քաշած գաղափարին, որը ենթադրում է անցում կատարել եկամուտների համատարած հարկամ սկզբունքին:

«Ժողովուրդ ջան, նախագիծը դեռ չկա, մանրամասներին չեմ տիրապետում, եթե ինչ-որ հարցում սխալվեմ, թող ներող լինեն, բայց ի՞նչ է նշանակում հարկել տրանսֆերտները:

Հերիք չի, որ պետությունը չի կարողացել իր քաղաքացուն ապահովել արժանապատիվ աշխատանքով, մարդն իր ընտանիքից կտրվել, հեռացել է օտար երկիր, հերիք չի, որ էտ մարդն օտար երկրում իր կատարած չարքաշ աշխատանքի համար հարկ ա վճարել, մի հատ էլ իր երկրում հարկվի՞:

Կներեք, բայց դա անելու բան չի:

Սա է՞ պետական բյուջեն լցնելու նորովի մոտեցումը:

Շատ վատ է»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որի համաձայն, 2020 թվականից  եկամտային հարկի (23 տոկոս) պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Այսինքն սրանով պետք է հարկվեն նաեւ դրսից եկող մասնավոր տրանսֆերտ ստացողները, հասարակ գյուղացիները, բոլոր ինքնազբաղված անձինք:

Այդ նպատակին է ուղղված նաեւ ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը, որը թույլ կտա պարզել, թե որքան են կազմում մարդու եկամուտները, որից էլ հարկ կգանձվի: Ըստ էության, մարդիկ պետք է ինքնուրույն հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ վճարեն եկամտային հարկ:

Այս առնչությամբ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուր»-ին ասել է. «Այո, այդ գումարը, որը մարդը արտագնա աշխատանքի ժամանակ վաստակել է, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները նոր ծանուցումներ չեն ստացել. «Վալլեքս» գրուպ
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ներառյալ սույն հաղորդագրության տարածման պահը, Ընկերությունը՝ աշխատողների քանակի եւ (կամ) հաստիքների կրճատման հիմքով...
Հերթերից խուսափելու նպատակով ավտոմաքսատունը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն. ՊԵԿ
ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն, առանց բացառության, կարող են իրականացվել բոլոր մաքսատներում և մաքսային կետերում...
Այսուհետ FINLANDIA օղին կլինի նոր փաթեթավորմամբ
Նոր դիզայնը սառույցի հաջորդ էվոլյուցիան է...
Ով ուզում է ՀԲ-ի հանձնարարականներն ավելի շուտ կատարել, քան վարչապետի, թող գնա աշխատի ՀԲ-ում. Փաշինյան
Ինչո՞ւ չենք շտապում վարչապետի հանձնարարականները կատարել...
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Այդ համաձայնագրի սեփականատերը ոչ թե ՀԲ-ն է, այլ ՀՀ կառավարությունն է. Ջանջուղազյանի կոշտ արձագանքը
«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնը» կմտնի ֆիննախի կազմ…
Partner news