News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Գերմանիան ամբողջությամբ դադարեցնում է Սաուդյան Արաբիային սպառազինությունների մատակարարումը, այդ թվում, այն պայմանագրերով, որոնք արդեն հաստատվել են, հաղորդում է RT-ն՝ հղում կատարելով Der Spiegel-ին:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունից թերթին հայտնել են, որ այդ որոշումը կայացվել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության կապակցությամբ:

Հաղորդագրությունում նշվում է, որ անհայտ է, թե քանի մատակարարում է արդեն հաստատվել: Թե որքան կշարունակվի արգելքը, չի հաղորդվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան Խաշոգջիի գործի պատճառով արգելել էր երկիր մուտք գործել Սաուդյան Արաբիայի 18 հպատակներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news