Նոյեմբերի 17-ին, ժամը 17-ն անց 5-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 6-րդ բաժանմունքի եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայի թիվ 79 հասցեի մոտից գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արտակ Կ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել էր 37.000 դրամ:
Գողոնն առգրավված է: