News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Գվատեմալայում վերջին մի քանի ժամվա ընթացքում հրաբխային գոտու հարակից բնակավայրերից առնվազն 2995 մարդ է տարհանվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Prensa Libre-ին: 

Թերթը գրում է նաեւ, որ տեղական իշխանությունները հրաբխի շրջանի մոտակա մայրուղիներից մեկի երթեւեկությունը դադարեցրել են:

Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը ժայթքել էր հունիսին: Ողբերգությունն անդրադարձել էր 1,7 մլն բնակչի: Երկրի բնակչությունը 16,6 մլն է: Հրաբխի ժայթքման զոհ էր դարձել ավելի քան 160 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news