News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 18-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 17-ին, ժամը 20.30-ին, շտապօգնության կանչով մեկնել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 11 շենքի բնակարաններից մեկը, որտեղ «շմոլ գազից թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնություն են ցուցաբերել 1966 թ. ծնված Գեղամ Գ.-ին, 1965 թ. ծնված Անժելա Վ.-ին, 1994 թ. ծնված Լիլիթ Գ.-ին եւ 1993 թ. ծնված Էրիկ Գ.-ին:

Պարզել է, որ նրանք նոյեմբերի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իրենց բնակարանում շմոլ գազից թունավորվել են:

Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 05.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում` հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2003 թ. ծնված Լիլիթ Մ.-ն, 1991 թ. ծնված Տիգրանուհի Մ.-ն եւ 1998 թ. ծնված Ժաննա Մ.-ն:

Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 08.48-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 06.45-ին, «թունավորում կենցաղային գազով» ախտորոշմամբ շտապօգնության խմբերով բուժօգնության են տեղափոխվել 1984 թ. ծնված Նաիրա Ս.-ն, 2003 թ. ծնված Լենա Ն.-ն, 1981 թ. ծնված Նարինե Ս.-ն եւ 2008 թ. ծնված Անահիտ Բ.-ն:

Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 87 տանը հիշյալ անձինք դեռեւս չպարզված հանգամանքներում իրենց վատ են զգացել ու դիմել են բուժօգնության:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 10.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Եկատերինա Ա.-ն, 1993 թ. ծնված Մարիետա Մ.-ն եւ 1956 թ. ծնված Կարապետ Ղ.-ն:

Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են իրենց տանը՝ խոհանոցի գազի կաթսայի խափանման հետեւանքով:

Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1974 թ. ծնված Գեւորգ Մ.-ն, 1981 թ. ծնված Արմենուհի Մ.-ն եւ 2004 թ. ծնված Հարություն Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Գեւորգ Մ.-ն հայտնել է, որ հնարավոր է թունավորման պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազօջախը:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել