News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը


Կենդանաբանական այգում 2011 թվականին 213 կենդանատեսակ կար, այս պահին 143–ն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Նա հավաստեց, որ երբ ինքը դարձավ տնօրեն, կենդանիների գույքագրում չկար. «Շատ կենդանատեսակներ ֆիքսված էին թղթով, բայց իրականում չկային։ Վերջին փաստացի ֆիքսված ցուցակով, երբ անցանք այդ ամենի վրայով, կրճատում եղավ տեսակների, որոնցից մեծ մասը ձկնատեսակներ»։

2011 թվականին շատ կենդանատեսակներ բավականին տարեց էին, ասաց Խաչատրյանը, ձմեռոցներ չունեին. անկումների պատճառ դարձավ նաեւ բնական գործոնը։

«Կենդանատեսակների բազմությամբ չէ, որ կենդանաբանական այգին պետք է պարծենա, այլ ճիշտ պահելու։ Կարող է ընդամենը 50 տեսակ ունենալ, բայց լավ պահպանված»,– ասաց նա։

Կենդանաբական այգու մամուլի քարտուղար Ռուբեն Աբրահամյանը հիշեցրեց 2018–ի հունվար–փետրվարյան տուբերկուլյոզը, որի հետևանքով կորցրին 30 կենդանի։

Ռուբեն Խաչատրյանը մտադիր է բոլոր կենդանատեսակները վերադարձնել Կենդանաբանական այգու հաշվեկշիռ։ Նա սխալ է համարում, որ որոշ կենդանատեսակների քնեցումը կամ փոխանակումը կատարվում է Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news