News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայում Camp եւ Woolsey հրդեհների հետեւանքով վնասները 9-13 մլրդ դոլար կկազմեն։ Այս մասին հայտնում են գլոբալ ռիսկերի RMS ընկերության վերլուծաբանները՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ընկերության զեկույցում ասվում է, որ Camp-ը նահանգի հյուսիսին 7,5-10 միլիարդի, իսկ Woolsey-ն հարավին 1,5-3 միլիարդի վնաս են հասցրել։

Այս թվերի մեջ ներառված են սեփականությանը, ավտոմեքենաներին հասցված վնասները, կրակից եւ ծխից վնասները, տնտեսական գործունեության ընդհատման եւ ապրելու լրացուցիչ ծախսերից առաջացած վնասները։

Ընկերության տվյալներով՝ այս պահին հրդեհների ընդհանուր մակերեսը հասել է մոտ 100 հազար հեկտարի։ Հրդեհներից ոչնչացվել են մոտ 12 հազար տներ եւ գրասենյակներ, զոհվածների թիվը հասնում է 80-ի, մոտ 1200 մարդ համարվում է անհայտ կորած։

Camp-ը Քալիֆորնիայի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհն էր։ Ընդհանուր առմամբ հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 300 000 մարդ, որոնցից 170 000-ը՝ Լոս Անջելեսի շրջանում։

Մինչ այժմ ամենաավերիչը համարվում էր Tubbs հրդեհը, որը 2017թ․ հոկտեմբերին դարձյալ նահանգի հյուսիսում էր տեղի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորիս-Սիսիան ճանապարհին «ՎԱԶ-2108»-ը մոտ 20 մ սահել է դեպի մոտակա ձորակը. կան վիրավորներ
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը…
«Այսինքն էդ հարցը լուծում չունի՞». Փաշինյանը՝ ակտիվացած հրդեհների եւ սպասվող բքի մասին
Չորային եղանակների պատճառով հանրապետության տարածքում հրդեհների նորից շատացել են…
Կապանում տունը մնացել է սողանքի տակ. ներսում ծեր ամուսիններ են, չգիտենք՝ ողջ են, թե ոչ. Ցոլակյան
Երեկ 50 հրդեհ ենք ունեցել, որից 30-ը խոտածածկ տարածքներում եւ անտառներին մոտ տարածքներում...
Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետեւանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ. Տեսչական մարմին
Վթարի պատճառներն ուսումնասիրվում են...
Մենք շատ լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքում. Փաշինյան
Կքննարկվի քրգործ հարուցելու հարցը...
Վնասվել է Սյունիքի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտ գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված հատվածը վերականգնվել է...
Ամենաշատ