News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռուսական ռազմաբազայում սկսվել է կինոլոգների պատրաստումը եւ պահապան շների վարժեցումը։

ՀՌՇ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ամեն օր հրահանգամեթոդական պարապմունքներ են անցկացվում պահապան շների վարժեցման ուսումնամարզական 20 արգելապատնեշներով համալիրում, որը գտնվում է Գյումրիի ռազմական կայազորի շնաբուծարանում։

Պարապմունքների ընթացքում կինոլոգները շներին սովորեցնում են պահապանների ծառայության համար անհրաժեշտ հրամաններ կատարել, այդ թվում՝ սահմանախախտների կալանավորմանը եւ ուղեկցմանը վերաբերող։

Ընդհանուր առմամբ 10-օրյա պարապմունքներին մասնակցում են ավելի քան 50 զինծառայողներ եւ վարժեցվում են տարբեր ցեղատեսակների 30 շներ, որոնց թվում՝ ռոտվեյլերներ, կովկասյան եւ գերմանական հովվաշներ։

Հրահանգիչ զինվորականների ուսուցումը եւ շների վարժեցումը կավարտվի 3 կմ տարածքի վրա արգելապատնեշների հաղթահարմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը փոխում է ավանդույթը. Ռուսաստանի տոնին ներկա է եղել ՀՀԿ էլիտան, նաեւ Ռիտա Սարգսյանը
Հունիսի 12-ին ՌԴ դեսպանատունը Երեւանի «Դվին» հյուրանոցում մեծ շուքով նշել է Ռուսաստանի...
«168 ժամ». «Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան»
Այսօր դա հնարավոր չէ, քանի որ խոսքը, ի վերջո...
«Հրապարակ». Փաշինյան-Պուտին հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված անձ. Ինչ են խոսել Մ. Պողոսյանի մասին
Հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաեւ ԴԱՀԿ նախկին պետ, Ռուսաստանում ձերբակալված Միհրան Պողոսյանի մասին, ինչի վերաբերյալ...
Մեծարում եմ Ռուսաստանին. Շավարշ Քոչարյան
Նրա խոսքով՝ օրը կապված է Ռուսաստանի քաղաքական և տնտեսական կյանքում գլոբալ վերափոխումների սկզբի հետ և ամրապնդում է Ռուսաստանի դերը միջազգային հարթակում...
Հայաստանում նշել են Ռուսաստանի օրը
Երևանում «Դվին» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառում...
Հայկական «նապաստակը» Պուտինի հետ հանդիպմանը. ով էր Փաշինյան-Պուտին հանդիպման 8-րդ պատվիրակը
Ո՞վ է ի վերջո հանդիպման այդ 8-րդ անհայտ մասնակիցը, որին այդպես թաքցնում են պաշտոնական աղբյուրները, ով չկա վարչապետի կայքի լուսանկարներում, որի մասին չի հիշատակվում Սանկտ...