News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Իշխանափոխությունը չվերածվեց արժեքների հեղափոխության: Կյանքը ցույց տվեց, որ մեր քաղաքական էլիտան արժանի չի իր ժողովրդին: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում  գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Մարդկանց մեծ խումբը կարող է լինել կազմակերպված հասարակություն, կարող է նաև վերածվել ամբոխի: Կոնկրետ անհատը հասարակության մեջ իրեն դրսևորում է որպես գիտակից էակ, իսկ ամբոխի մեջ որպես էմոցիաներով առաջնորդվող արարած:

20-րդ դարի առաջին կեսին աշխարհի ամենաառաջավոր ազգերից մեկը գերմանացիներն էին: Գերմանական ֆունդամենտալ գիտությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, մշակույթը աննախադեպ առաջընթաց էր ապրում, սակայն գերմանացիներն իրենց ոչ ամենակրթված ցեղակցի հիպնոսի տակ հայտնվեցին:

Ապրիլյան իշխանափոխությունը ցույց տվեց, որ հայաստանցիները կարող են միավորվել և կազմակերպվել: Միջազգային մամուլը հիացել էր հայերից, իսկ շատ ազգեր հայերին նախանձում էին:

Դա մեծ հնարավորություններ էր բացում մեր առջև: Սակայն քաղաքական միտքը չկարողացավ այմ իմաստավորել և հասարակությանը զարգացման նախագիծ առաջարկել:

Իշխանափոխությունը չվերածվեց արժեքների հեղափոխության: Կյանքը ցույց տվեց, որ մեր քաղաքական էլիտան արժանի չի իր ժողովրդին:

Կազմակերպված հեղափոխական ժեղովուրդը վերածվեց ամբոխի: Ամբոխը սկսեց օրակարգ թելադրել, բնականաբար դիրիժորի օգնությամբ:

Չիմաստավորված շարժումը նորից կուսակցական ցածրակարգ ինտրիգների գերին դարձավ: Արագորեն կուսակցականացված շարժումն իր առջև դրեց միայն մեկ խնդիր` լուծել իշխանությանը հարցը:

Ընտրությունների արագ, բլից կրիգով անցկացումը, երբ քաղաքական դաշտը տապալված է, իրականում իշխանության գողություն է նշանակում: Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա:

Այդ գողության հետևանքները մեզ վրա թանկ են նստելու, իսկ պատասխանատվությունը կրելու են դրա հեղինակները: Սակայն արդյոք դրանից հետո ամբոխը հետևություններ կանի ու նորից հասարակության կվերածվի, թե նոր ֆյուրեր կորոնի, դեռ հարց է»,- գրել է Դանիելյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձեւավորվեց այնպիսի մթնոլորտ, որը ՀՀ քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում. Արա Բաբլոյան
Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առթիվ...
«Ռեյտինգային» համակարգն իր ողջ արատավոր հմայքով օգտագործվեց նոր իշխանությունների կողմից. Վահե Հովհաննիսյան
Որպես դրական փաստ արձանագրենք, որ ընտրատեղամասերի առջեւ չկային մարզահագուստներով կիսակրիմինալ զանգվածներ եւ գազելային հասարակություն…
Արմավիրում ցուցում են տվել քվեարկել մեկի օգտին, եւ երբ նա չի ընտրվել, քաղաքացուն աշխատանքից ազատել են. քրգործ ՔԿ-ում
Սյունիքի մարզային քննչական վարչությունում կրկնաքվեարկության փորձ կատարելու դեպքերով նախապատրաստվող թվով 5 նյութերից չորսով մերժվել է քրեական գործ հարուցելը...
ԿԸՀ կայքում հրապարակվել են քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները
Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչեւ դեկտեմբերի 12-ը...
Անհրաժեշտ է հրաժեշտ տալ նախընտրական հռետորաբանությանը եւ անցնել պատասխանատվության. Պահպանողական կուսակցություն
Միեւնույն ժամանակ կուսակցությունը շնորհավորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր տասնամյակներից ի վեր կրկին հնարավորություն ունեցան ազատ...
Մեր ձայները քիչ չեն, բայց հեղափոխական մեծամասնությունը որոշեց մեզ համակրելով իր քվեն տալ Փաշինյանին. «Սասնա ծռեր»
Հիշենք, որ մեր կուսակցությունը գրանցվել է ս.թ. նոյեմբերի 8-ին, իսկ նոյեմբերի 14-ին արդեն մտել է ընտրապայքարի մեջ...
Ամենաշատ
Partner news