News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի խարդախության կասկածանքով կալանավորված ճապոնական Nissan ավտոկոնցեռնի ղեկավար Կառլոս Գոնին սպառնում է մինչեւ 10 տարվա բանտարկություն եւ 10 մլն իենի (գրեթե 89 հազար դոլար) տուգանք, հայտնում է Kyodo գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ Nissan-ի ղեկավարն արդեն քննչական մարմինների հետ մեղավորությունն ընդունելու համաձայնագիր է կնքել: Նա նաեւ տվել է դատախազության հետ լիակատար համագործակցության երաշխիքներ: Տոկիոյում չեն բացառում, որ սա կարող է կալանավորվածի վիճակը մեղմացնել:

Տոկիոյի դատախազության քննիչները 64-ամյա Գոնին եւ Nissan-ի տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլիին կալանավորել են երկուշաբթի՝ Ճապոնիայի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով: Պնդվում է, որ 5 տարի Կառլոս Գոնը Nissan-ից որպես պարգեւատրում է ստացել մոտ 10 մլրդ իեն (գրեթե 89 մլն դոլար): Ընդ որում՝ նա հարկերի վճարման համար հայտարարագրել է գրեթե կիսով չափ քիչ: Սպասվում է, որ Գոնը նոյեմբերի 22-ին պաշտոնապես կհեռացվի Nissan-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Кyodo-ն հայտնում է, որ ձեռնարկատերը նաեւ անվճար օգտագործել է Նիդեռլանդներում եւ 3 այլ երկրներում էլիտար նստավայրերը, որոնք Nissan-ի դրամական միջոցներով են գնվել եւ սպասարկվել: Քննության կարծիքով՝ նման արտոնությունները նույնպես պետք է հայտարարագրվեին:

Ֆրանսիայի քաղաքացի Կառլոս Գոնը դեռեւս գլխավորում է եռակողմ դաշինքը՝ Nissan-ի, ֆրանսիական Renault-ի եւ ճապոնական Mitsubishi Motors-ի, որն ավտոմեքենաների իրացմամբ աշխարհում առաջին տեղում է: 2018 թվականի առաջին 6 ամիսներին այն աշխարհում վաճառել է 5,54 մլն ավտոմեքենա: Երկրորդ տեղում է Volkswagen խումբը՝ 5,52 մլն ավտոմեքենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Audi-ն պատրաստվում է ներկայացնել առանց թափքի եզակի ամենագնաց
Մամուլի հաղորդագրության մեջ նորույթը նկարագրվում է որպես կոնցեպտուալ ամենագնաց ապագայի էլեկտրահաղորդակով…
Ամենագոհ ավտոտերեր են ճանաչվել Lexus-ի տերերը
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Lexus-ը, երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերում են Mercedes-Benz, Audi եւ BMW համապատասխանաբար...
Audi ընկերությունը ներկայացրել է իր նոր 600 ձիաուժով ունիվերսալը
Եվրոպացիները մինչեւ 2019 թվականի վերջը կստանան «լիցքավորված ունիվերսալ», իսկ ՌԴ-ում մեքենան կհայտնվի հաջորդ տարվա առաջին կեսին...
Toyota-ն գաղտնազերծել է Majesty նոր մինիվենը
Նորույթը Toyota Hiace միկրոավտոբուսի շքեղ մոդիֆիկացիան է…
Հարավային Կորեան մտադիր է արգելել Audi-ի, Volkswagen-ի եւ Porsche-ի մի շարք մոդելների վաճառքը
Կապված մթնոլորտ արտանետումների նորմերի խախտումների հետ…
Կալիֆոռնիայում նացիզմի վերելքը խորհրդանշող պատմական Porsche-ի աճուրդը չի կայացել
Ավտոմեքենան գնել էին նացիստները 1930-ական թթ. Բեռլին-Հռոմ մրցարշավին մասնակցելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ