News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Ժողովուրդ ջան, ես ձեր աջակցության կարիքն ունեմ եւ ձեր աջակցությունն ինձ ոգեւորում է: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում  նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջի տակ մեկնաբանություններ գրողներին՝ նրանց բաժանելով մի քանի խմբի: Առաջին խմբում իրեն աջակցողներն են, երկրորդ խմբում, ըստ Շարմազանովի, հայհոյանք ու անեծք գրողներն են: «Ես երբեք հայհոյանքներին ու անեծքին չեմ պատասխանել, որովհետեւ դրանք պլինտուսից ցածր մեկնաբանություններ են: Ընդամենը ասեմ, որ իմ էջում բոլոր հայհոյանքները՝ պետք է հանվեն, որովհետեւ սա զուգարանի պատ չի, սա պաշտոնական էջ է, որտեղ կլինեն քննադատություն, աջակցություն, բայց բոլորը կոռեկտության սահմաններում: Ֆեյքերին էլ ուզում եմ զգուշացնել, որ զգույշ, չվառվեք»,-գրել է Շարմազանովը:

Նրա ներկայացմամբ, երրորդ խումբը այն մարդիկ են, որոնք, մեղմ ասած համամիտ չեն իր քաղաքական գործունեության հետ, նաեւ խիստ քննադատում են իր եւ իր քաղաքական թիմի գործունեությունը, ինչը բնական է եւ ինքը ուշադրությամբ հետեւում է բոլոր գրառումներին:

Տպել
Ամենաշատ
Partner news