News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, բնակարանային գողության 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սպանության սպառնալիքի 2-ական, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Թեղուտ» ծրագրով հիմնված տնկարկից Թավրիզն ու Գայանեն փշալարեր են գողացել
Ոստիկանները պարզել են նաեւ, որ 1979 թ. ծնված Գայանե Զ.-ն 2018թ. մայիս ամսին նշված տնկարկից գողացել է 200 մ փշալար եւ տեղափոխել իր տան բակ…
Հետախուզվողի մոտ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել
Հրանտ Ք.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն եւ իր օգտագործման համար է…
Վարսահարդարը գողացել է ոսկյա զարդեր. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը
Վնասի չափը պարզվում է…
62-ամյա Հասմիկը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններից գողություններ է կատարել
Ձեռնարկվում են միջոցառումներ Հասմիկ Ս.-ի գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ…
Նկատել է, որ երկու գրպանահատներ փորձում են գողություն կատարել իր գրպանից. Վերջիններս հայհոյել ու ծեծել են իրեն
Գողության փորձ եւ խուլիգանություն Տիգրան Մեծի պողոտայում. ոստիկանները բերման են ենթարկել 2 քաղաքացու…
Գորիսի ոստիկանների կողմից հետախուզվող Աննան վերադարձել է Հայաստան ու ձերբակալվել
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ…