News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ցանկանում է քաղաքի պատմական կենտրոնը հետիոտնային դարձնել: Նա առաջարկում է Փարիզի 4 կենտրոնական շրջաններում լրջորեն սահմանափակել կամ արգելել մեքենաների երթեւեկությունը, գրում է «Եվրո Պուլսը»

Ընդ որում սահմանափակումների գործողության գոտում հայտնվում են գլխավոր տեսարժան վայրերը, ինչպիսիք են՝ Ելիսեյան դաշտերը, Լուվրը եւ Նոտղ-Դամ-դե-Պաղի տաճարը:

Գաղափարը կիրականացնեն հաջորդ քաղաքային ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2020-ին:  Մինչ այդ Փարիզում կշարունակեն գործել հանգստյան օրվա հետիոտնային գոտիները. պատմական կենտրոնի տարբեր մասերում կիրակի օրերին մեքենաների երթեւեկությունը կսահմսնափակվի:

2018-ին ամիսը մեկ անգամ նման փորձեր են իրականացվել, իսկ 2019-ին քաղաքապետարանը մտադիր է ամեն շաբաթ հանգստյան օրվա հետիոտնային գոտիներ սահմանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ