News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ինքը, այցելելով Գեղարքունիքի մարզ, վարչական ռեսուրսի չարաշահում է թույլ տվել։

Այսօր՝ նոյեմբերի 20–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի դիտարկմանը, թե այդ այցը դիտարկվում է որպես նախընտրական քարոզարշավ, մինչդեռ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է միայն նոյեմբերի 26–ից, Փաշինյանն արձագանքեց. «Որեւէ մեկը սահմանափակված չէ որեւէ մարզ այցելել, քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ էլ են այցելում։ Ես որպես վարչապետ եմ այցելել, որեւէ մեկը սահմանափակվա՞ծ է մարդկանց հետ շփվելուց, զրուցելուց։ Ես մարզեր այցելել եւ նմանատիպ հանդիպումներ ունեցել եմ իմ պաշտոնավարման ողջ ընթացքում»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ էր այցելել նոյեմբերի 19–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ