News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հռոմի ոստիկանության ավելի քան 600 աշխատակից երեքշաբթի արեւածագին զանգվածային գործողություններ են սկսել մայրաքաղաքի արեւելքում 8 վիլլաների առգրավման եւ ապամոնտաժման համար, որոնք ապօրինաբար կառուցվել են Կազամոնիկա գնչուական հզոր մաֆիոզ կլանի անդամների կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Գործողությունների սկզբի մասին Facebook–ում հայտնել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին, որը ժամանել է գործողությունների անցկացման վայր եւ իր անձնական վերահսկողության տակ է առել դրա ելքը։

Իրավապահները շրջապատել են շուրջ 2 հազար քառ. մետր մակերեսով տարածք, որոնց վրա տեղակայված են ապօրինի կառույցները եւ առաջարկել են բնակիչներին լքել շենքը։ Հռոմի քաղաքային ոստիկանությունը հայտնել է, որ բնակիչները փաստացի դիմադրություն ցույց չեն տվել, եթե չհաշվենք բացականչություններ ու վիրավորանքներ մի քանի իրավապահների նկատմամբ։ Ոստիկաններն այժմ խուզարկություններ են իրականացնում, քանի որ բացառված չէ, որ այնտեղ կարող է թմրանյութ պահվել։

Մոտ ժամանակներս գործողության վայր կժամանեն բուլդոզերներ ու շինարարական մեքենաներ, որոնք կզբաղվեն կառույցների  ապամոնտաժմամբ։

Կազամոնիկա կլանի պարագլուխները էական շահեր ունեն շինարարական ու ռեստորանային բիզնեսներում, վերահսկում են Տիրենեյան ծովի լողափերը մայրաքաղաքամերձ հատվածներում։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ