News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան պատրաստ է սպառազինության այլընտրանքային աղբյուրներ որոնել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ֆոնին ավանդական մատակարարների հրաժարվելու դեպքում: Այս մասին հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը Asharq Al-Awsat պարբերականում հրապարակված հարցազրույցում:

«Թագավորությունը հանձնառու է իր տարածքի, սահմանների եւ ժողովրդի պաշտպանությանը ընդդեմ տարածաշրջանային ցանկացած սպառնալիքի: Մենք նախընտրում ենք սպառազինություն ստանալ դաշնակից պետություններից, քանի որ դա նրանց հետ ռազմավարական հարաբերությունների ծրագրի մի մասն է, սակայն երկիրը եւ ժողովրդին պաշտպանելու պարտականությունը մեզ պարտավորեցնում է անհրաժեշտ սպառազինություն որոնել ցանկացած աղբյուրից»,- ասել է նա:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր Խաշոգջիի սպանության լույսի ներքո Սաուդյան Արաբիա սպառազինության մատակարարումների դադարեցման մասին: Էր Ռիադին զենքի վաճառքի դադարեցման առաջարկով էին հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հանրապետական եւ դեմոկրատ անդամները:

Այս համատեքստում ալ Ջուբեյրը մեկնաբանել է Վաշինգթոնի եւ Բեռլինի որոշումը պատժամիջոցներ սահմանելու մասին այն անձանց դեմ, որոնք կասկածվում են թղթակցի մահվան մեջ: «Բոլոր պատժամիջոցներն անհատական են, դրանք ուղղված չեն Սաուդյան Արաբիայի իշխանությունների կամ երկրի տնտեսության դեմ»,- շեշտել է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ