News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկահավերի արտադրության ազգային դաշնությունը ներկայացրել է երկու հնդկահավերի, որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ըստ ավանդույթի երեքշաբթի ներում կշնորհի երկրում Գոհաբանության օրվան ընդառաջ։ Դաշնության ներկայացուցիչները Willard InterContinental հյուրանոցում հնդկահավերի ցուցադրության ժամանակ պատմել են, որ ընտրության արդյունքում որոշվել է ուղարկել Ոլոռ եւ Գազար մականուններով թռչուններին։

«Ոլոռն ու Գազարը ծնվել են հունիսի 28-ին, նրանք 20 կգ են կշռում։ Մրցույթին մասնակցել են շուրջ 50 թռչուններ, որոնց հուլիսին բերել էին Հարավային Կարոլինա նահանգի ֆերմա։ Միայն նախորդ ուրբաթ մենք վերջնական որոշում ենք կայացրել»,–ասել է դաշնության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ թռչունների արտաքին տեսքին շատ ուշադիր են հետեւում. Նրանց կանոնավոր լողացնում են շամպույնով, ինչպես նաեւ հետեւում են, որ չխախտվի նրանց քնի ռեժիմը։  

Դաշնությունում նշել են, որ ընտրության ժամանակ գլխավոր չափանիշն է եղել արտաքին տեսքն ու պահվածքը։ Նա նաեւ հստակեցրել է որ միայն մի հնդկահավ վաղը կհանդիպի նախագահին Սպիտակ տանը, բայց դեռ որոշված չէ, թե որ մեկը։

Նախագահական ներման հանդիսավոր արարողությունը կկայանա Սպիտակ տան Վարդագույն այգում։

Այս տարի լրանում է 70 տարին այն բանից ի վեր, երբ 1947 թվականին դաշնությունը առաջին անգամ Սպիտակ տուն է ուղարկել հնդկահավի, որին ներում է շնորհել այդ ժամանակ գործող նախագահ Հարի Տրումենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ