News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում եւ հայ–ադրբեջանական սահմանին հարաբերական հանգստությունը ոչ թե օպերատիվ կապի արդյունք է, այլ Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այդ պայմանավորվածությունների հարակից բաղադրիչներից մեկն էլ օպերատիվ կապն է։ Հայտարարություններ էի լսում, տպավորություն էր, որ կապն ընկալել էին այնպես, որ ես ու Ադրբեջանի նախագահը չաթ ենք անում առավոտից երեկո, դա այդպես չէ, իհարկե։ Տեղեկատվություն է փոխանցվում միայն ըստ անհրաժեշտության»,– ասաց Փաշինյանը։

Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ Փաշինյանը շեշտեց, որ իր դիրքորոշումն այս հարցի շուրջ չի փոխվել, ինքը բազմիցս է այդ մասին խոսել. «Արցախի բանակցային գործընթացին նախկինում տիրապետել են սահմանափակ թվով մարդիկ, մինչդեռ դրան պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ։ Այսօր հայ ժողովուրդը բանակցային գործընթացին տեղեկացված է առավել, քան երբեւէ, այս մոտեցումը շարունակվելու է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ