News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» դաշինքը բարձր որակի ցուցակ է ներկայացրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի դիտարկումը, թե մամուլում լուրեր կան, որ դաշինքի ընտրական ցուցակում տաքսիստ է ընդգրկվել նաեւ, Փաշինյանին բարկացրեց. «Ես լավ չեմ հասկանում՝ տաքսիստ, խոպանչի, դախլչի, ուզում եմ հասկանալ էլի, այսօր Հայաստանում գիտությունների թեկնածուներ կան, որ տաքսի են վարում, ասում ենք՝ խոպանչի, տաքսիստ, դաղչլի, դրա համար գնում են, 80 հազար դրամով աշխատում, որ չասեն՝ տաքսիստի տղան ես։ Ես մեծագույն հարգանք ունեմ բոլոր նրանց նկատմամբ, որոնք աշխատում են, առավոտյան ժամը 6–ին արթնանում են ու փողոց են մաքրում, եւ անկեղծ ասեմ՝ չեմ ընդունում էդ որակումները, պիտակավորումները։ Կոչ եմ անում զերծ մնալ այդ տրամաբանությունից»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցուցակը կազմելիս փորձել են լինել առավելագույնս բալանսավորված, քանի որ կար մի ժամանակ, երբ իրենք խնդրում էին մարդկանց լինել իրենց ընտրական ցուցակում, բայց մերժել էին՝ վախենալով որոշակի ռիսկերից եւ սպառնալիքներից. «Մարդ կա մտել է Կառավարություն ու սկսել է իր ընկերների անձնական հարցերը լուծել, իմ անձնական հրահանգով ազատվել է աշխատանքից, հիմա ցուցակում չկա ու ասում են՝ ժողովրդավարության պակաս է»։

Տպել
Ամենաշատ
Partner news