News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հանձնաժողովը միայն մեկ ամիս է, որ գործում է, բայց նրա գործունեությունը բավականին արդյունավետ է։ Այսպիսի տեսակետ է հայտնել Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, ԱԺ–ում մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ հանձնաժողովի գործունեությունը կշարունակվի, քանի որ դեռ բազմաթիվ հարցեր կան ուսումնասիրելու։

«Առաջինն անխուսափելի տեխնոլոգիական կորուստներն են, որոնք 6.69 տոկոս են։ Սա շատ ավելի բարձր է, քան 2002-2016 թվականները գործող 5.37 տոկոսի։ 1 տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 միլիոն խորանարդ մետր գազի»,–նշել է Մելքումյանը։

Նա նաեւ նկատել է՝ գազաբաշխման համակարգում, որտեղ ավելի շատ կորուստներ պետք է լինեին, այդ կորուստների ծավալը կազմում է ընդամենը 2 տոկոս, իսկ մայրուղային համակարգում կազմում է սակագնի մեջ 4.6, փաստացի՝ 4.3 տոկոս։ Սա սարսափելի բարձր թիվ է։ 4 տոկոսից ավելի կորուստը լինում է մոտավորապես 90 միլիոն խորանարդ մետր գազ։

Մելքումյանի խոսքով՝ գազի եւ էլեկտրաէներգիայի մասով միջին սակագներ են գործում.

«Գազի մասով՝ 225 դոլար։ Սահմանին ստանում ենք 150 դոլար, իսկ սպառողին այն հասնում է 2 անգամ թանկ։ Բացի այդ, մենք ունենք սոցիալական խմբեր, որոնց համար 139 դրամի փոխարեն սակագինը սահմանվել է 80 դրամ, ջերմոցների համար սակագինը 100 դրամ է։ Այսինքն՝ սակագները տարբեր խմբերի համար դիվերսիֆիկացված են»,–ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը, որը նախկինում պնդում էր, որ սակագները չարդարացված կերպով բարձր են։  

Մելքումյանը շեշտել է, որ 5 դրամով սակագները նվազեցնելու համար 17 մլրդ դրամ է պետք, սակայն չի մատնանշել, թե որտեղից կամ ինչի հաշվին կարելի է այդ միջոցները ներգարվվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում ապրիլի 23-ին
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները…
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Ամենաշատ