News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքի ցուցակում կան եւ տնտեսագետներ, եւ իրավաբաններ, դրանց մի մասը մեզ հետ քաղաքական առնչություն չի ունեցել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչու ավելի լայն ընդգրկում ունեցող ցուցակ չի կազմվել, որտեղ ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների լավագույն մասնագետները, Փաշինյանը պատասխանեց. «Եկեք ներգրավենք լավագույն տնտեսագետներին, լավագույն իրավաբանների, բոլոր լավագույններին ներգրավենք, հետո պարզվի, որ նրանց յուրաքանչյուրը, ինչպես հարիր է յուրաքանչյուր լավագույնին, ունի իր սեփական տեսլականը եւ դա չի համընկնում ոչ մեկի հետ: Եվ կստացվի, որ պետք է 6 ամիս հետո նոր ընտրություններ անցկացնենք, որովհետեւ այն մեծամասնության մեջ կա 60 առանձին ֆրակցիա: Փորձեք էդ լավագույններից մեկին հարցրեք մյուս լավագույնի մասին: Կասի՝ դու գիտե՞ս դա ով է, դրա հետ լեզու ես թրջում, խոսո՞ւմ, եթե այդպես է, չհամարձակվես ինձ բարեւես: Լավագույններն իրենց լավագույն պահանջներն էլ ունեն»:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ կարեւոր է նաեւ քաղաքական կայունություն ունենալը. «Ես չեմ ասում, որ մեր ցուցակն իդեալական է, բայց ես հույս ունեմ, որ լավագույն իրավաբաններն ու տնտեսագետները նաեւ շանս կունենան պետական կառավարմանը մասնակցելու: ԱԺ-ում ոչ ամեն ինչ սկսվում է, ոչ էլ ավարտվում է: Բազմաթիվ այլ կառույցներ կան»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կադրերի ընտրությունը 500 նժարներից կազմված ճոճանակ է, եւ եթե այդ նժարներից մեկը ավելի ծանր է լինում, ճոճանակը շուռ է գալիս:

Տպել
Ամենաշատ