News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Գառնիկ Բադալյանին նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,-ասված է հրամանագրում։

Մեկ այլ հրամանագրով Վլադիմիր Բադալյանը հետ է կանչվել Թուրքմենստանում եւ Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Վլադիմիր Բադալյանին հետ կանչել Թուրքմենստանում եւ Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»,-նշված է նախագահի հրամանագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ