Իսկական տղամարդկանց իսկական մեքենան պետք է լինի ա) հզոր եւ արագ, բ)սեւ, ինչպես գիշերը գ) արտաքինից վտանգավոր եւ համարձակ: Մոտավորապես այսպես են մտածել Black Rifle սուրճի ընկերությունից ամերիկյան ավտոտյունինգի վարպետները, որոնք որոշել են Toyota Prius-ի վրա 20 մմ տրամաչափի M61 Vulcan 6 վոլտանոց ավիացիոն գնդացիր տեղադրել, գրում է RG-ն:
Ապամոնտաժվել են հետեւի նստատեղերը եւ սրահում գնդացիրի համար կոշտ խողովակավոր կարկաս են տեղադրել: Գնդացիրը Prius-ում, որը բենզինա-էլեկտրական հիբրիդ է, դասական պնեւմատիկայի փոխարեն էլեկտրական են դարձել:
Դժվար է ասել, թե ինչի համար է ընկերությանը պահանջվել Black Rifle-ը՝ այս ավտոմուտանտ արագաձիգը: Վայրկյանում 100-110 կրակոց՝ թանկ է թե մանրածախ ֆաստ-ֆուդի, թե սուրճի մեծածախ վաճառքի համար: Ամեն մի փամփուշտն արեժ 27 դոլար, ուստի մեկ րոպեում M61-ը մոտ 3000 դոլարի կրակում է: