News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մենք հայտարարել ենք եւ դրանում որեւէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությանը, որ իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել են Հայաստան։ 

«Պետք է ինտենսիվ զարգացնենք այդ հարաբերություննեը, եւ այդ հարաբերությունները պետք է լինեն փոխշահավետ։ Հարաբերությունների լավ մակարդակը ոչ միայն պետք է պահպանենք, այլեւ զարգացնենք։ Բանկային համակարգում տարբեր տեղերում լինում են խնդիրներ։ Օրինակ, ընկերությունն ունի հարաբերություններ ամերիկյան եւ իրանական ընկերության հետ, լինում է այնպես, որ ամերիկյան գործընկերը դնում է ընտրություն՝ եթե ուզում ես շարունակել ինձ հետ աշխատել, պետք է դադարեցնես համագործակցությունն իրանական ընկերության հետ։ Դա մասնավոր հարց է, իսկ կառավարական մակարդակում մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, մեր շահերը ներկայացրել ենք հայ–իրանական եւ հայ–վրացական հարաբերությունների մասին։ Հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում մեր իրավիճակին եւ քաղաքականությանը, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է հայ–ամերիկյան հարաբերությունները լավ տեմպերով զարգացնելը»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ