News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ArmSec 2018 համաժողովի ժամանակ, որը կանցկացվի նոյեմբերի 24-ին Երեւանում, կիբեռանվտանգության ոլորտի մասնագետները փորձով եւ գիտելիքներով կփոխանակվեն։ Սակայն մարդկանց, որոնք հեռու են կիբեռանվտանգության ոլորտից, նույնպես հետաքրքիր կլինի, համաժողովի ժամանակ նախատեսվում են ոչ միայն նեղ մասնագիտական ելույթներ ու զեկույցներ, այլ նաեւ ունկնդիրների լայն շրջանակին հասանելի դասախոսություններ ոլորտի օրենսդրական կարգավորման մասին եւ շատ այլ բաների մասին։ Այս մասին նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ArmSec հիմնադրամի հիմնադիր Սամվել Մարտիրոսյանը։

Այս համաժողովը, Մարտիրոսյանի խոսքով, միավորում է կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներին, դեռ մի քանի տարի առաջ թվում էր, թե այդպիսի մարդիկ Հայաստանում 10 հոգուց ավելին չեն, սակայն հետագայում պարզվել է, որ նրանք շատ ավելին են, բայց նրանց միջեւ շփում չի եղել։ ArmSec 2018–ը միավորում է բոլոր այս մասնագետներին, ապահովում է շփումը եւ փորձի փոխանակումը՝ օգնելով բոլոր նրանց բարձրացնել գիտելիքներն ու որակավորումը։  

Համաժողովից անմիջապես հետո նախատեսվում է հետաքրքիր «հաքերային» Capture the Flag (CTF) անունը կրող մրցույթ անցկացնել։ Դասական Capture the Flag–ը խաղ է, որի ժամանակ մասնակիցները պետք է խլեն հակառակորդի դրոշն ու պաշտպանեն իրենցը։

Հաքերային Capture the Flag–ը կառուցված է այդ կանոնների վրա, որոնք, սակայն, նախագծված է տեղեկատվական անվտանգության հարթությունում։ Մրցույթին կմասնակցեն, այսպես կոչված, «սպիտակ հաքերները», որոնք մասնագիտացված են համակարգչային համակարգերի անվտանգության թեստավորման ուղղությամբ, փնտրում են խոցելիություն ոչ թե վնասելու, այլ մշակողներին օգնելու համար իրենց արտադրանքն ավելի պաշտպանված դարձնելու գործում։

«Բացառված չէ, որ այս տարի մրցույթին կգա նաեւ ԱԱԾ թիմը»,–կատակում են կազմակերպիչները։

Նշենք, որ ArmSec 2018–ը կմեկնարկի նոյեմբերի 24-ին, ժամը 09։00–ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Համաժողովի կազմակերպիչներն են ArmSec Foundation–ը, վենչուրային smartgate.vc հիմնադրամը, Illuria security–ն ու AUA Akian College of Science and Engineering–ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ