News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Որոշ շրջանակներ հիմա էլ ԼԳԲՏ թեման են շահարկում. ԼԳԲՏ որոշ ակտիվիստներ միաժամանակ շատ բուռն ձեւով պայքարում են այդ երեւույթի դեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Միաժամանակ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի. Երբ ՀՀ որեւէ քաղաքացի հայտարարում է, որ ես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եմ, մենք ի՞նչ պետք է անենք իրեն: Ասեք՝ սպանում ենք, գնդակահարում ենք, քառատում ենք, բանտ ենք ստացնում, արտաքսում ենք Հայաստանից: Այսինքն մինչեւ մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել:

2000-ական թվականներին, երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»,-ընդգծեց Փաշինյանն ու հավելեց. «Մենք թույլ չենք տա, որեւէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզում մինչեւ վե՞րջ, կբացենք ճշմարտությունը միչեւ վերջ եւ այդ 90 տոկոսդ քարուքանդ կլինեք»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ